Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

Վիտամին D-ն` հղիության ժամանակ. morevmankan.am

Վիտամին D-ն` հղիության ժամանակ. morevmankan.am

Վիտամին D-ն կենսական անհրաժեշտության էլեմենտ է, որը կարող է մորից փոխանցվել երեխային ներարգանդային կյանքի ընթացքում: Ինչպես հետազոտություններն են ցույց տալիս, այն օգնում է պտղի գլխուղեղի զարգացմանը: Ինչպես նշում է  Eurek Alert-ը, հղիության ժամանակ կնոջ մոտ վիտամինի մակարդակը միանշանակ կապված են երեխայի  IQ  ցուցանիշների հետ:

Եվ որքան բարձր է վիտամինի կոնցենտրացիան, այնքան բարձր է երեխայի IQ-ն 4-6 տարեկանում. Հայտնում են հետազոտողները: Ընդ որում, բացահայտվել է հետևյալ օրինաչափությունը՝ մուգ մաշկ ունեցող կանանց մոտ աճել է վիտամին D-ի դեֆիցիտի վտանգը: Բանն այն է, որ մելանինի մեծ քանակը մուգ մաշկում բերում է ուլտրամանուշակագույն ճառագայթների բավականին արդյունավետ բլոկադայի:

Իսկ, ինչպես հայտնի է, վիտամին D-ն մաշկում արտադրվում է ի պատասխան  ուլտրամանուշակագույն ճառագայթման: Եվ, բնականաբար, մուգ մաշկի դեպքում վիտամին D-ն քիչ է արտադրվում: Փորձագետները ընդգժում են, որ այդ վիտամինի անբավարարությունը սննդով լրացնելը բարդ է: Այնուամենայնիվ, պետք է սննդի մեջ ավելացնել վիտամին D-ով հարուստ մթերքներ, որոնցից են՝ յուղոտ ձուկը, ձուն, վիտամինով հարստացված կաթը և վարսակի փաթիլները:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ